Թերևս շատերը գիտեն, թե ինչի է հավասար 1+1-ը։
Բայց երբ Հայաստանում ես, ճիշտ պատասխանը գտնելը շատ բարդ է, անգամ` անկանխատեսելի։ Այն կարող է լինել 11 կամ 6, կարող է լինել 0,4 կամ 37, անգամ 183 կամ -51...
Կան պահեր, երբ սիրտը վաղուց լսել է այն, ինչին միտքը դեռ փորձում է լռեցնել։
Սիրտը չի սպասում ապացույցների, չի որոնում փաստարկներ։ Այն պարզապես զգում է...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...